Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի վթարային շենքերից մեկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով բարելավել շենքի 17 բնակարանների պայմանները։
«Մենակ ընտրությունների ժամանակ են հիշում, որ մենք մարդ ենք։ Թաղապետը ընդհանրապես տեղում չի, ոչ մեկ չի գալիս մեր խնդիրներով հետաքրքրվի։ Մենք էլ պիտի Վարդաշենի մյուս վթարային շենքերի բնակիչների նման փողոց փակենք, բողոքի ակցիա անենք։ Եթե Ավինյանը արձակուրդում է, թո՛ղ իջնեն նրա տեղակալները, ավագանու անդամները, ու մեր խնդրին լուծում տան։ Մարդ ենք, ինչքան կարանք էդ օձերի մեջ ապրենք, քնում ենք, չգիտենք՝ կարթնանանք թե չէ»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։