Որսորդական հրացանով անկանոն կրակոցներ է արձակել ու փախել․ մանրամասներ՝ սպանությունից

Բացահայտվել է օգոստոսի 31-ին Երևանի Բաբաջանյան 22 շենքի բակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը։ Քրեական և համայնքային ոստիկաններն ու Մալաթիա-Սեբաստիայի քննիչները պարզել են, որ Լոռու մարզում հաշվառված 29-ամյա Կարեն Մ-ն իր կողմից վարած «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենայով ԱՄՆ-ում բնակվող իր 40-ամյա եղբոր՝ Արեն Մ-ի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարում է Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Թ-ին և պայմանավորվում են հանդիպել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմացի այգում։ Պարզվում է, որ այնտեղ են լինում Արսեն Թ-ն իր կնոջ և քենու հետ։ Տեղում վերջիններիս միջև տեղի է ունենում բարձրաձայն խոսակցություն, որի ժամանակ Կարեն Մ-ն իր կողմից վարած «Յաշիկի» միջից դուրս է գալիս՝ իր ձեռքին ունենալով որսորդական ողորկափող հրացան, և սկսում է անկանոն կրակոցներ արձակել Արսեն Թ-ի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինը ստանում է վնասվածքներ և ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահանում է։ Իսկ Կարեն Մ-ն ավտոմեքենայով դիմում է փախուստի։
Ոստիկանությունը պարզել է, թե որտեղ է գտնվում կասկածյալ Կարեն Մ-ն և բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել է հասնել նրան, որ Կարեն Մ-ն ներկայանա ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։