«Օմարի Էքս արծիվը»։
ՔՊ-ի չարաճճի երեսփոխաններից Վիլենն իր հախուռն խառնվածքով հիշեցնում է անցումնային շրջանում իր եսը որոնող և մոլորված պատանյակի։ Ժամանակին որպես աշխուժակ նավակ էր ճոճում, հետո ընկավ վատ քաղաքական շրջապատ, բայց առաջին ճիչով փորձեց վերգտնել իր ներսում ազգայինը և որոշեց ծառայել Զինված Ուժերում (լավ է ուշ, քան երբեք) և ինքնիրեն հռչակեց «Օմարի արծիվ»։ Վիլենը կտրուկ է նաև իր կրոնական պատկերացումներում՝ հիասթափվելով Հայ Առաքելական Եկեղեցուց, հրաժարվել է իր մկրտությունից և հայտնվել է հավատուրացության մշուշոտ տիրույթում։
Վիլենը հայտարարել է ԱԺ-ը ամբիոնից, որ ինքն իրեն «Օմարի արծիվ» չի համարում, փաստացի նաև քրիստոնյա և իհարկե անցյալում է նաև նրա «Նավակ ճոճող» տիտղոսը, որը բավականին ամպագոռգոռ էր հնչում փողոցային աշխուժակների «կիսաքրեական բարքերի» աստիճանակարգում։ Հետևաբար նա իր եռաստիճան իդենտիֆիկացման պայքարում պարտություն է կրել և վերածվել ՔՊ-ական քվոտայով բազմամանդատային պատգամավորի, ի դեպ նախկինում հրաժարվելով նաև այդ մանդատից։
Հ.Գ. Մոլորվածը մի օր էլ ՔՊ-ն կմերժի և վերջ կտա իր անիմաստ դեգերումներին՝ իբրև «ազնիվ հարբեցող» և հեշտամոլ շրջմոլիկ՝ ընկալելով որ ինքը ոչ այլ ինչ էր, ինչ ոչինչ։
Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան էջից





