Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլ Փաշինյան, գնա Դիլիջան ու տես
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում զայրացել է, որ համայնքներում հողերը ձևական աճուրդներով, շուկայականից շատ էժան գներով են օտարում , նշելով․ <<«Ձևական աճուրդը հիմք է վերանայման ու պետք է ժամանակ ու էներգիա ծախսենք, գնանք և ձևական բոլոր աճուրդները գտնենք: Սա շատ վատ ազդակ է, մենակ հանձնարարությունով չէ, դեռ հանձնարարությունների կատարման որակը դնում եմ մի կողմ: Եթե հնչում է քաղաքական հայտարարություն, պետք է գործողությունները կառավարման համակարգի համադրվեն այդ քաղաքական հայտարարության հետ: Եթե չի համապատասխանում, վաղը, մյուս օրը պրոբլեմ է առաջանալու, և ես այդ պրոբլեմն ամենասուր ձևով դնելու եմ, ուզում եմ սա հաշվի առնեք: Որտեղ ծիծաղելու գնով հողեր են դրված վաճառքի, հրապարակային ասում եմ՝ կանգնեցրե՛ք, եթե չկանգնեցնեն համայնքները, չգիտեմ՝ ոնց կհնչի, համայնքների հետևից ենք ընկնելու: Գնալու ենք տեսնենք՝ ինչ է տեղի ունեցել այդտեղ: Սա հրատապ է: ՏԿԵ նախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում մեկ ամսվա ըթնացքում տան առաջարկ»։
Նիկոլ Փաշինյան, ձևական աճուրդները գտնելու կարիք չկա, ես այդ մասին տասնյակ հրապարակումներ ունեմ; Գնացեք Դիլիջան ու տեսեք, թե Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը ձևական աճուրդներով, շատ էժան գներով որքան հողեր է վաճառել Երևանի, Վանաձորի, Իջևանի ու այլ քաղաքների բնակիչներին։ Նիկյոլ Փաշինյան, քո կառավարության բարձրաստիճան պաշտոնյան այժմ Դիլիջանում միանգամից 2 օբյեկտ է կառուցում, չգիտե՞ս։