Նիկոլ Փաշինյանը սկսեց

Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառումներ է կատարել, որոնք կրկին առնչվում են հոգևորականներին․

Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգեւորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»–ի բառապաշարը։
«Կանոնագիրք Հայոց»–ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձեւավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։
Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»–ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։
Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»–ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել։

***
Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո։
***

Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։
Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։