Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ավելի քան 5 տարում ոչ մի ասուլիս չի տվել
2018թ․ ապրիլին Իջևանում կայացած բազմամարդ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում պաշտոնների չեն նշանակվելու խնամի-ծանոթ-բարեկամ(ԽԾԲ) սկզբունքով։ Սակայն ինչպես Փաշինյանի մյուս խոստումները, այդ խոստումն էլ սուտ դուրս եկավ, Ն․ Փաշինյանը բարձր պաշտոնների նշանակեց իր դասընկերներին, մանկության ընկերներին, համերկրացիներին։ 2019թ. սեպտեմբերի 12-ին Ն. Փաշինյանը դասընկեր, իր ամուսնության քավոր Հայկ Ղալումյանին նշանակեց Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2021թ․ ապրիլի 8-ին ՝ Տավուշի մարզպետ։ 2026թ․ ապրիլի 8-ին լրացավ Հ․ Ղալումյանի որպես մարզպետ պաշտոնավարման 5 տարին․ այդ ընթացքում որպես մարզպետ նա ոչ մի անգամ մամուլի ասուլիս չի անցկացրել։ 2024թ․ դեկտեմբերի 20-ին մարզպետ Հ․ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե ինչու մարզպետը մամուլի ասուլիսներ չի անցկացնում։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Որպես մարզպետ պաշտոնավարման ընթացքում ՀՀ Տավուշի մարզպետը պարբերաբար հարցազրույցներ է տվել լրագրողներին․ միշտ հասանելի է բոլոր լրատվամիջոցների ու լրագրողների համար» ։ Տավուշի մարզպետը ձևացրել է, թե չի հասկանում մամուլի ասուլիս կոչվածը, այն ինչով է տարբերվում լրագրողներին տված հարցազրույցներից։ Նույն խնդրի վերաբերյալ նոր հարցում եմ արել մարզպետ Ղալումյանին․ «ե՞րբ եք նախատեսում ձեր առաջին մամուլի ասուլիսը տալ։ Լրագրողներին տված հարցազրույցները մամուլի ասուլիս չեն» ։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են, որ այդ հարցի պատասխանը նախկինում ինձ տրվել է։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից





