Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, հայտնում է KazTAG-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ»,- ասված է հաղորդագրությունում։
Իր շնորհավորական հեռագրում Տոկաևը նշել է, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում»։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն, հաստատել է իր հավատարմությունը հայ-ղազախական հարաբերությունների համակողմանի ամրապնդմանը։
Նախագահը Հայաստանի ղեկավարին մաղթել է հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»,- ասված է ուղերձում։