Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը՝ Արման Բաբաջանյանի այն գրառմանը, թե կորոնավիրուսից տասնյակ մահեր ենք ունենալու տներում

Ամենօրյա աշխատանք է տարվում տարբեր բուժհաստատությունների հետ վերակենդանացման տեղերն ավելացնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ասաց, որ վերջին օրերին փոքր ավելացումներ եղել են. «Առաջիկայում երեք խոշոր ավելացում ենք ունենալու. «Աստղիկ» ԲԿ-ում 20 ռեանիմացիոն մահճակալ կավելանա, կավելանա ևս 25 ինտենսիվ թերապիայի մահճակալ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կավելանա մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ և 45-50 ռեանիմացիոն մահճակալ էլ կավելանա «Էրեբունի» ԲԿ-ում:

Ես չեմ կիսում այն կարծիքը, որ շուտով մարդիկ մնալու են տանն ու առանց բուժօգնության մահանալու են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր՝ հատկապես շատանալու են մահերը տներում»: