Search
Close this search box.

«Հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր՝ հատկապես շատանալու են մահերը տներում»․ ՀՀ ԱԺ պատգամավոր

«Այն ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի, զգացի, ապրեցի այսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել: Վարակի տեմպը գնահատող մասնագետ-բժիշկների հավաստմամբ` հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր՝ հատկապես շատանալու են մահերը տներում:

Այսօրվա իմ փորձառության մասին առաջիկայում հանդես կգամ մանրակրկիտ ներկայացմամբ:

Մասնագիտական ոլորտը մահամերձ է, մեզ անհապաղ սթափվել է պետք»,-այս մասին հայտում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Բաբաջանյանը կամավորագրվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։