Search
Close this search box.

Ներխուժել են «Մաքուր Երկաթ» ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան. Նա ինքնակամ ներկայացել է ՔԿ

Please enter a valid URL

PARA TV — ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան։ Հակոբյանն այդ ընթացքում եղել է իր աշխատավայրում` «Մաքուր երկաթում», պատրաստվում էր ընդունել պատվիրակություն՝ Գերմանիայից։

Տեղեկանալով ոստիկանության ներխուժման մասին և ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում` իր նախաձեռնությամբ ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը։