Քանի հատ 100 դրամանոց մետաղադրամ է շրջանառվում ՀՀ-ում. ԿԲ-ից պարզաբանում են

Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով այն հարցին, թե տրանսպորտային համակարգի նոր փոփոխությունների պայմաններում արդյո՞ք կբավարարեն 100 դրամանոցների աճող պահանջարկը։

«ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը»,- պատասխանել են ԿԲ-ից։

Միաժամանակ նշել են, որ ըստ անհրաժեշտության՝ Կենտրոնական բանկը կարող է և պատրաստ է բավարարել մետաղադրամների լրացուցիչ պահանջարկը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։