Նախկին տեր Արամից հօգուտ Միքայել սրբազանի 1 մլն դրամ կբռնագանձվի զրպարտության համար

Հովհաննավանքի նախկին հոգևորական տեր Արամից (ներկայում՝ Ստեփան Ասատրյան. խմբ․) հօգուտ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կբռնագանձվի 1 միլիոն դրամ։ Միքայել սրբազանի պաշտպանների թիմը հայտնում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Միքայել սրբազանի հայցը։
Դատարանը պարտավորեցրել է Ստեփան Ասատրյանին հրապարակայնորեն հերքել Միքայել սրբազանի մասին տարածած զրպարտիչ տեղեկությունները՝ հրապարակելով հանրամատչելի և բոլորին հասանելի տեսաուղերձ։

«Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ «Հայկական ժամանակի» տաղավարում 2026թ․ հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տերորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»,- որպես հերքման տեքստ նշված է դատարանի որոշման մեջ։
Ստեփան Ասատրյանը հերքումը պետք է հրապարակի վճռի՝ օրինական ուժի մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի կայքում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։