Սպիտակ տանը հավատարմագրված Foreign Press-ի և Kyiv Post-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուի նշել է Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման գլխավոր թեման:
«Միջանցք այլևս չկա։ Սպիտակ տան Փաշինյան-Թրամփ-Ալիև գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի տարանցման և զարգացման նոր պլանը, որը կոչվում է «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)»,- ասել է լրագրողը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում լուրեր են տարածվել, որ Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը ստորագրվելու են մի քանի փաստաթղթեր։