Մերձմոսկովյան օդանավակայանում պայթեցվել է Ան-72 ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Գերատեսչությունից պնդել են, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Նշվում է, որ ռուսական ինքնաթիռին պատճառված արժեքը կազմում է մոտ 4,5 մլն դոլար։
«ՀԳՎ-ն հիշեցնում է, որ ուկրաինացի ժողովրդի դեմ կատարված յուրաքանչյուր ռազմական հանցագործության համար կլինի արդար հատուցում», — հայտնել են գերատեսչությունից: