Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում մայրաքաղաքի շուրջ 2 տասնյակ հասցեներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- հայտնեցին գերատեսչությունից։
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնեցին՝ քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ են իրականացվում քրեական վարույթների շրջանակում։





