Մայիսի 5-ից Skype-ը կդադարեցնի իր գործունեությունը

Skype կապի ծառայությունը կդադարեցնի գործունեությունը մայիսի 5-ին, հայտնել է ծառայությունը՝ օգտատերերին ուղղված հաղորդագրության մեջ։

Microsoft-ը, որին պատկանում է Skype-ը, մայիսի 5-ից կկենտրոնանա Teams-ի՝ հաղորդակցության և համատեղ աշխատանքի համար նախատեսված մեկ այլ հարթակի մշակման ուղղությամբ: Skype-ից Teams-ին անցումն անվճար է օգտատերերի համար և հաշվի մուտքագրման փոփոխություն չի պահանջում:

«Ձեր բոլոր կոնտակտներն ու հաղորդագրությունները կփոխանցվեն ավտոմատ կերպով։ Առաջիկա օրերին կստանաք ծանուցում՝ Skype հավելվածում անհրաժեշտ գործողությունները կատարելու առաջարկով»,- նշվում է տեղեկագրում։

Հաղորդվում է, որ Skype-ի տվյալներն օգտատերերի համար հասանելի կլինեն մինչև 2026 թվականի հունվարը։ Տվյալներն ինքնուրույն կջնջվեն, եթե մինչև 2026 թվականի հունվարը որևէ գործողություն չձեռնարկվի։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։