Մարտուն Գրիգորյանը չի վերցնի ավագանու մանդատը

Այսօր Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու ընտրված անդամների մանդատների ստացման և գրանցման օրն է։

Մանդատից հրաժարվել են «Մեր քաղաքը» դաշինքից ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանն ստացել է 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը 3 մանդատ եւ «Մայր Հայաստանից» Կարեն Սիմոնյանը 2 մանդատ:

4 ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն, որ քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը: Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ կապահովի անհրաժեշտ քվեները, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։, սակայն կոալիցիա, որպես այդպիսին չի ձեւավորվի:

Ավագանու առաջին նիստը նախատեսված է ապրիլի 16-ին:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։