«Մա՛յրս, ինչու՞ շտապեցիր, դեռ շուտ էր, մա՛մ…շուտ չէր, որդի՛ս, ուշացել եմ, գիտեմ». Ռոբերտ Աբաջյանի և նրա մայրիկի հիշատակին

-Մա՛յրս, ինչու՞ շտապեցիր, դեռ շուտ էր, մա՛մ։
Որդին,գուցե, ցավից գոռաց,
բայց կարոտով
բացեց դռները դրախտի իր մոր առաջ,
լույս սփռվեց խավարի մեջ․
մայրը որդուն նորից գտավ։
-Շտապեցի՛ր, մա՛յրս, ինչու՞
քեզ ապրել էր պետք երկա՜ր-երկար․․․

— Չէ՛, ի՛մ բալես, չշտապեցի, ես․․․ուշացա,
քո վերքերը թաց մնացին,
ու իմ հոգու վերքերը բաց՝ ինձ տանջեցին։
Քեզ տեսնելու ցավերի մեջ տառապեցի,
քո կարոտի ամեն օրը ինձ դար թվաց,
ինձ կուլ տվին օրերն անքեզ,
քո մահվան հետ ես էլ մեռա։
Այստեղ օրերս ծանրացան,աչքս՝ երկինք,
կյանքս՝ քեզ հետ ու հուշերում։
Չէ՛, պիտի գայի, որդի՛ս, թա՛նկս,
որ քեզ, նաև բոլոր հերոսներին
իրենց կարոտ մայրերի պես գրկեմ ու
տիրություն անեմ,
նրանք էլ են իմը,
նրանք՝ ամեն մեկը մի հերոս է քեզ պես։
Եկա՛, որդի՛ս, հանգստություն բեր իմ հոգուն
քո գրկի մեջ,
այսօր դու ես և՛ տեր, և՛ սեր, և՛ հենարան
իմ պաղ հոգուն մեր երկնային լույսերի մեջ։
Շուտ չէր, որդի՛ս, ուշացել եմ, գիտեմ․․․

Կարինե Գևորգյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։