«Լինելու ենք փողոցներում, հրապարակներում, պարիսպների վրա»․ Բագրատ Սրբազան

«Միասին երկար ճանապարհ ենք անցել ու շարունակում ենք անցնել, այդ ճանապարհին ունեցել ենք կորստներ ու ձեռբերումներ»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Կորուստները դիտարկել ենք, քննարկել, վերատեսության ենթարկել, թե ինչ ենք կորցրել, և ձեռքբերումները փորձելու ենք մեծացնել, հասցնել վերջնահանգրվանին։ Մենք լինելու ենք փողոցներում, հրապարակներում, քաղաքների դռների առջև, պարիսպների վրա, ամենուր, որովհետև անմեղները, որոնք կապված են արդարության հետ, չեն դադարելու գործել»։ Սրբազանի խոսքով՝ նպատակը մեկն է՝ ազատագրվել չարիքից, վերականգնել մեր կյանքը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։