Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու «ցանկությունը»

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Հայաստանը շուտով կկորցնի Եվրամիությանը անդամակցելու ցանկությունը։

«Տնտեսական առումով Եվրամիությունը բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության պատճառով, կորցնում է իր առավելությունները։ Իներցիայով երկրները՝ մեր սերբ ընկերները, այժմ էլ մեր հայ գործընկերները, շարունակում են ձգտել անդամակցել ԵՄ-ին։ Վստահ եմ, որ նրանց մոտ այդ ցանկությունը շատ շուտով կվերանա», — ասել է Լավրովը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։

Նա նշել է, որ Եվրամիությունն այսօր «մսխում» է իր բոլոր տնտեսական առավելությունները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։