ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Հունիսին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն (ԿԽՄԿ) կրկին այցելել է հայկական ծագում ունեցող անձանց, որոնց մասին տեղեկություններ է տրամադրել ադրբեջանական կողմը։ Այս մասին ԿԽՄԿ-ն տեղեկացրել է APA-ին։

«Կայացել են անհատական ​​հանդիպումներ կալանավորվածների հետ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար, նրանք ստացել են ծանրոցներ իրենց ընտանիքներից։

ԿԽՄԿ-ն պայմաններ է ստեղծում կալանավորված անձանց ընտանիքների հետ կապերը վերականգնելու կամ շարունակելու համար», — ասվում է տեղեկատվության մեջ։

ԿԽՄԿ-ն չի մանրամասնել՝ կոնկրետ ում են հանդիպել Բաքվում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։