Ռուս զինվորականները Կուրսկի ուղղությամբ աստիճանաբար ոչնչացնում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր ռազմաքաղաքական տնօրինության ղեկավարի տեղակալ, «Ախմատի» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։
«Մեր վիճակը նորմալ է, ոչնչացրել ենք թշնամուն»,-ասաց նա։
Ալաուդինովը նշել է, որ Կուրսկի ուղղությամբ աշխատանքներ են տարվում Ուկրաինայի զինված ուժերի շրջափակումն ավարտելու ուղղությամբ։ «Ուրեմն մենք մեր գործը կանենք և գիտենք, որ հաղթելու ենք»,- եզրափակեց նա։