Search
Close this search box.

Կրшկnցներ՝ Տավուշի մարզում

Please enter a valid URL

Հուլիսի 30-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Մկո մականվամբ Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Հ-ն այս տարվա հուլիսի 15-ից մինչև հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում գիշերը ժամը 02։30-ի սահմաններում իր մոտ եղած դեռևս չպարզված զենքով Հաղարծին բնակավայրի գյուղապետարանի մոտակայքում, որտեղ հավաքված են եղել մի քանի տասնյակ բնակիչներ, հասարակության նկատմամբ անհարգալից, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և մարդկանց անդորրը խախտելով՝ անկանոն կրակոցներ է կատարել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: