«Կատարում ենք 2021 թվականին ստանձնած պարտավորությունը». ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան. 623 հազար 353 հոգու համար կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամ ու ավելի, իսկ 39 հազար 594 հոգու համար կբարձրանա շուրջ 8500 դրամով։

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կենսաթոշակների ու նպաստների որոշման մեջ նաև նախատեսված է բարձրացում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, նրանց նպաստները բարձրանալու են 10 հազար դրամով։

«Առաջին, երկրորդ ու երրորդ խմբի ու ֆունկցիոնալության խորը, ծանր ու միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների կենսաթոշակներն այսօր 39, 37,5 ու 36 հազար դրամ են, դառնալու են 49, 47,5 ու 46 հազար»,- նշեց Թորոսյանը։

ՔՊ-ական նախարարը հայտարարեց, թե սա շատ մեծ ու էական փոփոխություն է կենսաթոշակառուների համար։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե կատարում են 2021 թվականին ստանձնած պարտավորությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։