Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Բայդենի գրասենյակին։

«Անցյալ շաբաթ նախագահ Ջո Բայդենը հետազոտվել է շագանակագեղձում հանգույցի հայտնաբերման կապակցությամբ այն բանից հետո, երբ զգացել է միզարձակման աճող ախտանշաններ,- ասվում է նախագահի անձնական գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ։ — Ուրբաթ օրը նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, որը բնութագրվում է Գլիսոնի սանդղակով 9 միավորով (5-րդ խումբ)՝ ոսկրային մետաստազներով»։

«Թեև սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, ըստ երևույթին, զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս արդյունավետ բուժել այն,- ասվում է հայտարարության մեջ։ — Նախագահը և նրա ընտանիքն իրենց բժիշկների հետ միասին քննարկում են բուժման տարբերակները»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։