Իրավիճակը թեժանում է․ ինչ են հայտարարել Հնդկաստանի զինված ուժերը

Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ են հասցրել Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Ջամմու և Քաշմիր շրջանում տեղակայված ինը թիրախների, հաղորդում է The Guardian-ը։

«Որոշ ժամանակ առաջ Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը, որը թիրախավորել է Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Ջամմու և Քաշմիր շրջանում տեղակայված ահաբեկչական ենթակառուցվածքները, որտեղից ահաբեկչական հարձակումներ են ծրագրվել և իրականացվել Հնդկաստանի դեմ: «Ընդհանուր առմամբ թիրախավորվել է ինը (9) օբյեկտ»,-ասված է Հնդկաստանի զինված ուժերի հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ հնդկական զինվորականների գործողությունները «նպատակային, կշռադատված և լարվածությունը չսրող» էին, և պակիստանյան որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։

«Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել նպատակների և դրանց հասնելու եղանակների ընտրության հարցում»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հարվածները հասցվել են «Քաշմիրի Փահալգամ քաղաքում տասնյակ հնդիկների սպանության բարբարոսական հարձակումից հետո»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։