Ինքնասպանության հասցնելու հոդվածով զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ

19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` Ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
«Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՊՆ–ի քիչ առաջ հաստատեց, որ 19-ամյա զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանն այսօր մահացել է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։