Ինձ այն տարօրինակ թվաց. Պուտինի օգնականը՝ ՇՀԿ-ում Փաշինյանի հայերեն ելույթի մասին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տարօրինակ է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն խոսելու որոշումը։

Բիշքեկում ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Փաշինյանը ելույթ է ունեցել հայերենով։

Տես նաև՝ Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը
«Նա, հավանաբար, իմացել է, որ հայերենից այլ լեզուներ թարգմանությունը հնարավոր է, և ելույթ է ունեցել հայերենով։ Սա հազվադեպ է լինում. չեմ կարծում, որ նա նախկինում նման բան արել է հանդիպումների ժամանակ», — Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը։

«Ինձ այն տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին», — խոստովանել է նա՝ հավելելով, որ Փաշինյանը գիտի ռուսերեն, բայց հայերենը Հայաստանի պաշտոնական լեզուն է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։