Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա համերգի տոմսի գները եղել են 25-180 հազար դրամ (մոտ 65-470 դոլար)։
Ըստ մի սոցապ նախկին նախարարի, չնայած, որ տոմսի միջին գինը 250 դոլարից ավել է եղել, միևնույն է զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են 30-40 դոլար։
Էս չե՞ս, արա։
Այսպե՞ս ես աշխատել նախարար, արա»:
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը ասում է, որ համերգի եկած տուրիստները ծախսել են միջինում 888 դոլար։
Բացում ես Էկոնոմիկայի նախարարության կայքում զետեղված պաշտոնական հետազոտությունը, կարդում ես, որ տուրիստը մեկ օրում Հայաստանում ծախսում է միջինը 51 դոլար, ընդ որում Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եկածները ծախսում են 35-47 դոլար։
Ինչպես ասում էր մեկ այլ նախարար՝ է՞ս չեք, արա…»: