Ինչ են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը փակ դռների հետեւում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունն իր X-ի էջում։

Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակում։

«Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտից հետո կազմակերպչական գործընթացում առկա իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։