Ինչ է հայտարարել Իսրայելի վարչապետը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն կկրի Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա հրթիռներ արձակելու և Բեեր Շեբայի հիվանդանոցը հարվածելու համար։
«Այսօր առավոտյան իրանցի ահաբեկիչները հրթիռներ են արձակել Բեեր Շեբայի «Սորոկա» հիվանդանոցի և կենտրոնական Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա։ Մենք Թեհրանի բռնակալներից կպահանջենք ամբողջական գինը», — ասել է Նեթանյահուն X սոցիալական ցանցում։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, իր հերթին, հայտարարել է՝ «Վարչապետի հետ մենք հրահանգել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ավելացնել Իրանի ռազմավարական թիրախների և Թեհրանի կառավարական օբյեկտների վրա հարձակումների ինտենսիվությունը»։
Ավելի վաղ Իրանը մոտ 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից մի քանիսը հարվածել են Թել Ավիվի և նրա արվարձանների բնակելի թաղամասերին։ Հրթիռներից մեկը հարվածել է Բեեր Շեբայի հարավային քաղաքի Սորոկա հիվանդանոցին։ Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է ավելի քան 30 զոհի մասին։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։