«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Շենգավիթի համայնքապետարանի գործով ձերբակալված 11 անձից մի քանիսն առեւտրի եւ սպասարկման բաժնի նախկին ու ներկայիս աշխատակիցներ են: Երկուսին ձերբակալել են ապրիլի 20-ին, երկուսին` նախօրեին։ Վերջին ձերբակալվածները, ըստ մեր աղբյուրի, մինչեւ ապրիլ աշխատել են թաղապետարանում։

Սակայն ուշագրավն այն է, որ նախօրեին ձերբակալության մասին հայտնի դառնալուց րոպեներ անց թաղապետարանի վերնախավն առանց հիմնավորման հրահանգել է բաժնի բոլոր աշխատակիցներին, ղեկավարին՝ ներառյալ, դիմում գրել եւ հեռանալ։ Պարզաբանումներ չեն ներկայացրել՝ ինչով է հիմնավորված ապօրինի հրահանգը, բաժնի բոլոր աշխատակիցները, բացառությամբ մեկի, ազատման դիմումներ են գրել:

Շեֆի ապօրինի հրահանգը հրաժարվել է կատարել թաղապետարանի երկարամյա աշխատակից Ալիսա Սարգսյանը, որը ղեկավարությանն ասել է, որ կհանդիպեն դատարանում, եթե իրեն ազատեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։