«Հրապարակ»․ Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում

«Հրապարակ» թերթը գրում է․ Օրերս «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել, որ WNBF Armenia ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մեկնարկում է ֆիթնես մարզիչների որակավորման՝ 2,5 ամիս տեւողությամբ դասընթաց, որի ավարտից հետո մասնակիցները կստանան 3-րդ կարգի միջազգային սերտիֆիկատ։

Առաջին 10 դիմողներին «Իմ քայլը» հիմնադրամը խոստանում է համաֆինանսավորում։ 250 հազար դրամ արժողությամբ դասընթացի համար դիմողը վճարելու է 50 հազար դրամ, մնացած 200 հազար դրամը կվճարի հիմնադրամը։

Մենք փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այստեղ ընտրակաշառք չկա, նա արձագանքեց․ «Եթե նույնիսկ ուղղակի համեմատության մեջ դիտարկենք, ապա եթե օրերս հայտնի դարձած կնոջ հետ կապված դեպքը դիտում են որպես ընտրակաշառք, ինչո՞ւ այս դեպքը որպես ընտրակաշառք չեն դիտարկում։ Եթե այն ընտրակաշառք է, ապա սա էլ է ընտրակաշառք։ Իրականում, արդեն 8 տարի է՝ մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ, միշտ՝ ցանկացած իրավիճակում, այդ թվում նաեւ այս իրավիճակում երկակի ստանդարտների հետ գործ ունենք։ Հիմա եթե մյուս թեկնածուներից որեւէ մեկը նման բան աներ, հաստատ կալանավորված կլիներ, ու ոչ միայն քրեական հետապնդում հարուցած կլինեին, այլեւ՝ արդեն կալանավորած»։

Հիշեցնենք, որ օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներից, որտեղ քննարկվում էր գրասենյակների աշխատակիցներին տրվող աշխատավարձը, ինչից հետո մի շարք անձինք «կաշառք տալու կամ դրան օժանդակելու համար» բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։