«Հրապարակ»․ Սասունի սիրտը կփորձեն շահել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ահարոն Սահակյանի՝ խորհրդարան գործուղվելուց հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Իշխանությունները հարմար թեկնածու չեն գտնում։ Գրել էինք, որ հնարավոր է Կոտայքից պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվի մարզպետի պաշտոնում, որը Սասուն Միքայելյանի ընկերոջ դուստրն է, բայց հետո «ճամբարափոխ» է եղել եւ անցել Ռոմանոս Պետրոսյանի կողմը։

Սակայն երեկ մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ փեսան՝ Վասակ Վարդանյանն արդեն մարզպետական տրամադրությունների մեջ է` շրջում է նախկին մարզպետին սպասարկող ծառայողական մեքենայով, աջուձախ հայտարարում, որ իրեն են մարզպետ նշանակելու, ինչն իշխանական մեր աղբյուրները չբացառեցին:

Դրանով կփորձեն շահել Սասունի սիրտը, որին նեղացրել են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ չընտրելով: Բացի այդ, հոկտեմբերին Հրազդանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, ՔՊ-ն կրկին Սասուն Միքայելյանի որդուն է առաջադրելու, որդին թեկնածու, փեսան՝ մարզպետ կոնֆիգուրացիան կարող է ապահովել Հրազդանում Սեւակ Միքայելյանի, ըստ այդմ ՔՊ-ի հաղթանակը: Մանավանդ որ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը Միքայելյանի հայրենի Վանատուրում անգամ բավականին ձայներ էր հավաքել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։