«Հրապարակ»․ Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար (2007-2017թթ․), ապա 2017-2020 թթ․ արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։

Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն:
Պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցինք կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։

Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։