«Հրապարակ»․ Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում:

Նախօրեին Երեւան Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին եւ անգամ իրենց լրատվամիջոցներով տարածեցին, թե ձերբակալվել է: Նա 2016-ից համայնքապետ է, վերջին անգամ «Ապրելու երկիր» կուսակցությամբ է առաջադրվել: Մի հին գործով հարցաքննության էր հրավիրվել, ապա հետ գնացել:

Այս օրերին «ուսումնասիրում» են նաեւ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի ունեցվածքը, բիզնես կապերը։ Այս 2 համայնքապետն էլ իրենց համայնքներում մեծ հեղինակություն են վայելում եւ եթե առաջադրվեն, ՔՊ-ն համարժեք մրցակից չի կարողանա առաջադրել, իսկ ՏԻՄ ընտրություններում հաղթանակի կեսը համայնքապետի թեկնածուի անձն է:

Հիմա իշխանությունը փորձում է վախեցնել գործող համայնքապետերին կա՛մ իր կողմ տանել, կա՛մ թույլ չտալ, որ առաջադրվեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։