«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։

Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե ինչու է հեղափոխությունից 8 տարի, ընտրություններում հաղթելուց հետո նման տեսարաններ բեմականացնում: Կարծում են պատճառն այն է, որ ՏԻՄ-երից եւ Ալիեւին խոստացած սահմանադրական հանրաքվեից առաջ «ռեյտինգ է բարձրացնում»։

Ենթադրում են նաեւ, որ Տիգրանաշենի հարցն է շուտով օրակարգ բարձրանալու, եւ Փաշինյանն իր «էլեկտորատին» մոտիվացնում է, որ իր կողքին մնա, քանի որ կարծում է այդ զանգվածի համար հող հանձնելն ավելի անկարեւոր է, քան Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին եւ մյուսներին կալանավորված տեսնելը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։