Search
Close this search box.

«ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է կոպիտ խախտումներով»․ Էդգար Ղազարյան

Please enter a valid URL

Ընթանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Թեկնածուներից Էդգար Ղազարյանը քիչ առաջ իր էջում գրել է․ «ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է ՀՀ օրենսդրության և ՀՊՏՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպիտ խախտումներով։ Խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Հանրապետության նախագահն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում ապահովել նիստի և քվեարկության օրինական ընթացքը»։

Հիշեցնենք՝ մյուս թեկնածուներն են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, համատեղությամբ մարքեթինգի ամբիոնի դոցենտ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, համատեղությամբ տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր Արտյոմ Մարգարյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական բաժնի պետ, համատեղությամբ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը։

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի նախկին ռեկտորը Դիանա Գալոյանն էր, ով հրաժարական էր ներկայացրել այս տարի գարնանը։