ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ ես հրապարակել էի «Իմանուիլ Կանտը հայերի մասին» հակիրճ հոդվածը, որն, իմ տպավորությամբ, դրական լիցքեր հաղորդեց մեր հասարակության ներկայիս հուսալքված եւ դյուրագրգիռ խավերին, մասնավորապես` երիտասարդությանը։
Նկատի ունենալով նման արձագանքը, նրանց կհորդորեի անպայման ընթերցել նաեւ Օսիպ Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» («Путешествие в Армению»), Վասիլի Գրոսմանի «Բարին ընդ ձեզ» («Добро вам») եւ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» («Уроки Армении») հրաշալի ստեղծագործությունները։
Ի դեպ, վերջինս Հրանտ Մաթեւոսյանի ամենամտերիմ բարեկամներից մեկն էր»։