Հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը․ կան վիրավորներ

Երեկ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Կանաչուտ գյուղում Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Խ․-ն իր վարած, հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայով բախվել է երկաթե սյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։