ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է լուրը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է լուրը, թե սահմանազատման գործընթացի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ Բաղդասարյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։
Վերջերս մամուլում տեղեկություններ էին պտտվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին:
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը»,- գրել է Բաղդասարյանը։
Նա ընդգծել է, որ ինչպես նախորդիվ, այդպես էլ հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում ենթակա է հերքման՝ մտացածին լինելու պատճառով։
Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ օրակարգում է ոչ միայն Ադրբեջանի հետ վերջնական սահմանազատումը, այլև Վրաստանի հետ սահմանազատման ամփոփումը։ Նա ընդգծեց, որ վրացի գործընկերների հետ պայմանավորվածություններ կան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։