Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2024թ. 9 ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 125․124 նույնականացման քարտ (աճը՝ 170,2%), ինչը պայմանավորված է ՀՀ-ում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ: Այս մասին 2025-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է նաև 419․413՝ ՀՀ քաղաքացու անձնագիր (աճը՝ 14,2%):
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14․876 անձի (նվազումը՝ 7,1%):
Կազմվել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ 2859 գործ (աճը՝ 4,9%)»,- հայտնեց փոխնախարարը: