Search
Close this search box.

ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW

Հայաստանը Հնդկաստանի հետ քննարկումներ է անցկացնում ևս 78 հատ ATAGS հրետանային համակարգեր գնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Indian Defence Research Wing (IDRW) լրատվականը։

«Նախատեսվող գործընթացը հաջորդել է ATAGS-ների փորձարկումների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։

Հրետանային համակարգերի փորձարկումները հաստատել են դրանց ճշգրտությունը և հուսալիությունը։

Նախատեսվող գործարքը ամրացնում է Հայաստանի եւ Հնդկաստանի միջև աճող պաշտպանական համագործակցությունը։ Մինչ այդ Հայաստանը գնել էր Pinaka կայանքներ և այլ պաշտպանական սպառազինություն»,- նշում է լրատվականը։