ՀՀ կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ում ունեցած բաժնետոմսերը

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում հավանության արժանացավ որոշում, համաձայն որի ՀՀ կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։

ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել ՀՀ վարչապետի աշխատակազմին Կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։

ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։

Հիշեցնենք՝ 2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։