Հայաստանը կկշռադատի բոլոր գործոնները՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելուց առաջ․ ՌԴ կառավարության փոխվարչապետ

Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու և Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու որոշումը պետք է կայացվի բացառապես հայ ժողովրդի կողմից, ընդ որում պետք է կշռադատվեն բոլոր գործոնները։ Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Վերջերս Նիկոլ Վովայևիչ Փաշինյանը (ՀՀ վարչապետ, խմբ.) ասել էր, որ միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ լինելը հնարավոր չէ։ Եվ եթե երբևէ նման որոշում կայացվի, ես վստահ եմ, որ կկշռադատվեն այս կամ այն կողմում որոշումների կայացման վրա ազդող ամենատարբեր գործոնները»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։