Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ . Ուշակովս

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նիլ Ուշակովսը խոսել է Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հեռանկարների մասին ՝ ընդգծելով, որ այդ գործընթացը ժամանակ և համապատասխան բարեփոխումներ կպահանջի: Նա այս մասին խոսել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարի։ Այս գործընթացը ժամանակ ու ջանք է պահանջում: Սակայն ցանկացած բարեփոխում, որը Հայաստանը կընդունի ԵՄ-ը անդամակցելու ճանապարհին, երկիրն ավելի ուժեղ կդարձնի, ի վերջո, նա կհայտնվի այն դիրքում, որում ցանկանում է իրեն տեսնել»,- նշել Է Ուշակովսը։

Նրա խոսքով ՝ բարեփոխումները կամրապնդեն երկիրը ՝ թույլ տալով ավելի վստահ որոշումներ կայացնել ապագայի համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։