Search
Close this search box.

Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչներն արդիականացնելու համար

Please enter a valid URL

Հայաստանը Հնդկաստանի Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության հետ բանակցություններ է սկսել իր սպառազինությունում գտնվող Су-30 կործանիչներն արդիականացնելու համար, այս մասին ասել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ Հովհաննես Վարդանյանը, հայտնում է «Ազատություն»-ը։

«Մենք դիտարկում ենք մեր Су-30 կործանիչներն արդիականացնելու հնարավորությունը Hindustan Aeronautics Limited ընկերության հետ, քանի որ այն մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- Hindustan Times թերթի փոխանցմամբ, նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ այդ ոլորտում համագործակցելու հնարավորությունն արդեն քննարկել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։

Հնդիկ պաշտնյան, ում անունը թերթը չի հրապարակում, հաստատել է այդ ոլորտում համագործակցելու հայկական կողմի հետաքրքրությունը՝ նշելով, որ բանակցությունները գտվում են սկզբնական փուլում։