Հայաստանում կրկին երկրաշարժ գրանցվեց

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ։ Այն գրանցվել է Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք: Այս մասին տեղեկացնում է փրկարար ծառայությունը:

Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ՝ 2․8 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։