Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների հաջողության հույս է հայտնել՝ նշելով, որ և՛ Անկարային, և՛ Մոսկվային անհրաժեշտ է կայունություն Կովկասում։ Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի կողմից հրապարակած հայտարարության մեջ։
«Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության՝ նշելով, որ Կովկասում երկարաժամկետ կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերից», — նշված է հայտարարության մեջ։
Հավելենք՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։