Հարություն Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ:

Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով` Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։